Կարևոր իրադարձություններ

Կանցկացվեն «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասընթացներ

02 Փետրվար, 2023 17:55
Կանցկացվեն «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասընթացներ

Շրջակա միջավայրի նախարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է պետական քոլեջներում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացների անցկացման մասին: Երկշաբաթյա դասընթացների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի մարտի 6-ից:

Վերապատրաստումը կանցկացնեն «Սառեցման, օդորակման, ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի» սերտիֆիկացված մասնագետները (վերջիններիս սերտիֆիկացումն իրականացվել է EU REAL Alternatives 4 LIFE-ը ծրագրի շրջանակում) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել հայտ, ինչպես նաև կից ներկայացնել բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը:

Հայտը կարող են ներկայացնել հետևյալ մասնագիտություններով որակավորում ստացած անձինք՝

  • սառնարանային տեխնիկա և տեխնոլոգիա,
  • օդի կոնդիցիոնացում,
  • ջեռուցում,
  • կաթսայատան տեղակայանքներ,
  • ճարտարագիտություն:

Վերապատրաստում անցած մասնագետները կկարողանան աշխատանքի անցնել պետական քոլեջներում: Մասնակցության հայտերը լրացվում են ազատ ոճով և էլեկտրոնային եղանակով ներկայացվում [email protected] էլ. հասցեին:

Հարցերի և պարզաբանումների համար հայտատուն կարող է զանգահարել 091191176 հեռախոսահամարով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին