Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով

02 Փետրվար, 2023 14:50
Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով

Ղարաբաղյան պատերազմի պատմությունը գալիս է տասնամյակների խորքից։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Երկար-երկար տարիներ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Ռուսաստանը դիվանագիտական լուծման բազմաթիվ տարբերակներ էր առաջարկում, որոնք Հայաստանի դեռ նախկին իշխանություններն այնքան էլ դրական չէին ընկալում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց Հայաստանը երբեք չի հավակնել։

Ուստի Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»,- նշել է Լավրովը։

 

Լրահոս

Դիտել ավելին