Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովրդին ուժով Ադրբեջանի կամքը պարտադրելն անընդունելի է. կոնգրեսական

02 Փետրվար, 2023 14:39
Հայ ժողովրդին ուժով Ադրբեջանի կամքը պարտադրելն անընդունելի է. կոնգրեսական

Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը:

«Շուրջ 120 հազար հայ զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է նաև առանց ջեռուցման և էլեկտրական հոսանքի: Եթե սա շարունակվի, ապա հումանիտար աղետ կարող է առաջանալ:

Մենք պետք է հստակ դարձնենք Ադրբեջանի համար, որ հայ ժողովրդին ուժով իրենց կամքը պարտադրելն անընդունելի է: Եվ ես վարչակազմին կոչ եմ անում համոզվել, որ Արցախի ժողովրդին օգնություն պետք է հասնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է կոնգրեսականը:

Նա նաև ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

«Այսօր իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անմարդկային պայմաններում: Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ անելու այնպես, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար»,- նշել է Սանչեսը:

 

Լրահոս

Դիտել ավելին