Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է կամրջի հենապատին և ընկել 6 մետրանոց փոսը. վարորդը հոսպիտալացվել է

02 Փետրվար, 2023 14:18
Մեքենան բախվել է կամրջի հենապատին և ընկել 6 մետրանոց փոսը. վարորդը հոսպիտալացվել է

Փետրվարի 1-ին խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում 42-ամյա Վախթանգ Հ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Դաշտաքար բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենապատերին կոտրել դրանք և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Վախթանգ Հ․-ն տեղափոխվել է «Վեդու» ԲԿ։ 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին