Կարևոր իրադարձություններ

Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

02 Փետրվար, 2023 11:53
Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Հունվարի 29-ին Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Վարորդը պատահարի վայրից հեռացել էր:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 1-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և ձերբակալվել:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին