Կարևոր իրադարձություններ

Արմեն Գյոզալյանը` Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

01 Փետրվար, 2023 21:04
Արմեն Գյոզալյանը` Հատուկ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:

 

Լրահոս

Դիտել ավելին