Կարևոր իրադարձություններ

Հրազդանի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենա էր արգելափակվել ձյան շերտում

01 Փետրվար, 2023 21:56
Հրազդանի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենա էր արգելափակվել ձյան շերտում

Փետրվարի 1-ին, ժամը 16։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ.) և 2 ուղևորի:

 

Լրահոս

Դիտել ավելին