Կարևոր իրադարձություններ

Օրեր առաջ հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացվել է. անհետ կորածների թիվը նվազել է

01 Փետրվար, 2023 19:59
Օրեր առաջ հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացվել է. անհետ կորածների թիվը նվազել է

Հունվարի 27-ին Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել զոհված հայ զինծառայողի մարմին:

Ինչպես Shabat.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, նույնականացումն իրականացվել է, պարզ են դատագենետիկական փորձաքննության արդյունքները:

«Մարմինը ՀՀ զինծառայողի մարմինն է: Նույնականացման արդյունքում պարզվել է, որ զոհված զինծառայողը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված Վահե Թորոսյանն է։ Ծնողները պատշաճ կերպով տեղեկացվել են այդ մասին»,-մանրամասնեց մամուլի քարտուղարը:  

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ` քանի որ արդեն կա դատագենետիկական փորձաքննության արդյունքը, կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ ունենք այդ ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների հաստատված 225 զինծառայողի զոհվելու փաստ, և ևս երկու զինծառայող դեռևս համարվում է անհետ կորած:  

«Հետևաբար զոհվածների թիվը մեկով ավելացել է, իսկ անհետ կորածներինը` մեկով նվազել»,-հավելեց խոսնակը:  

 

Լրահոս

Դիտել ավելին