Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ» օրաթերթը 12 տարեկան է. «Ժողովուրդ»

01 Փետրվար, 2023 08:51
«Ժողովուրդ» օրաթերթը 12 տարեկան է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը, որն անվճար բաժանվեց բոլոր կրպակներին: Օրաթերթի առաջին համարի շապիկին գրված էր. «Առանց վերամբարձ խոսքերի եւ «սեթեւեթանքների», միանգամից կարող ենք վստահեցնել, որ մեր թիկունքում չկա կանգնած որեւէ քաղաքական ուժ, անգամ ամենասուր աչքերով եւ գործիքներով նայելու դեպքում մեր թիկունքում չեն երեւա որեւէ օլիգարխի կամ օսլայած մազերով երիտասարդների ականջներ, թեւեր, ոտքեր եւ այլն: Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ եւ պահանջներ ներկայացնողներ: Եւ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը՝ «Ժողովուրդ». այն լինելու է իսկապես բոլորի թերթը»:

Անցել է 12 տարի, եւ «Ժողովուրդ» օրաթերթը հավատարիմ է մնում իր անվանն ու կարգախոսին, այն է` «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»: Մենք չունենք տաբուներ, սիրելի եւ ատելի մարդիկ։ Մեր գլխավոր սկզբունքն օբյեկտիվությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվականի խմբագրակազմը գիտակցում է մեծ պատասխանատվության արժեքը եւ իրացնում իր բաժին իշխանությունը՝ որպես չորրորդ իշխանություն:

 

Շնորհավո՛ր մեր տոնը…

 

Լրահոս

Դիտել ավելին