Կարևոր իրադարձություններ

Կացարանի հրդեհի գործով քննարկվում է սպայի հարցը. «Ժողովուրդ»

01 Փետրվար, 2023 08:17
Կացարանի հրդեհի գործով քննարկվում է սպայի հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի եւ խափանման միջոցի հարցը:

Նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ նա դեռ բուժման մեջ է, սակայն վերոնշյալ հանգամանքը հաշվի առնվել է, եւ առաջիկայում սպայի մասով կոնկրետ քայլեր կիրականացվեն: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպան հարցաքննվել է, իսկ թե ինչ է նա պատմել իրավապահներին, կներկայացնենք առաջիկայում:

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին