Կարևոր իրադարձություններ

Գուրգեն Արսենյանի ընկերությունը որքան գումար է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին. «Հրապարակ»

01 Փետրվար, 2023 08:00
Գուրգեն Արսենյանի ընկերությունը որքան գումար է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ։

Ըստ մամուլում հրապարակված տվյալների`այս ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Արսենյանին։ Ըստ նույն հրապարակման՝ 50 տոկոս բաժնեմասով Արսենյանին են  պատկանում նաեւ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» ընկերությունները։

Ինչ վերաբերում է «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ին, ապա այն զբաղվում է «Ուինսթոն» ծխախոտի ներմուծմամբ եւ վաճառքով, ծխախոտի արտադրությամբ զբաղվող շվեյցարական «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» ընկերության բացառիկ ներմուծողն է»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին