Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    412,5
    426,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող բարեփոխումները

31 Հունվար, 2023 14:57
 ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող բարեփոխումները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորելով որակյալ կրթության ապահովումը ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել մայր ԲՈՒՀ-ում իրականցվող ծրագրերին և գիտակրթական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

Երկուստեք անդրադարձ է կատարվել ԵՊՀ ինչպես շենքային պայմաններին՝ այդ թվում ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանն, այնպես էլ ուսումնական գործընթացի վրա ազդեցություն ունեցող բովանդակային բաղադրիչներին:
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին