Կարևոր իրադարձություններ

Նորավանք տանող հատվածում մեքենան սահել է ձորակը

31 Հունվար, 2023 14:46
Նորավանք տանող հատվածում մեքենան սահել է ձորակը

Հունվարի 31-ին, ժամը 10։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի մոտակա ձորակը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Նորավանք վանական համալիր տանող հատվածի մոտ 2-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի մոտակա ձորակը (մոտ 3 մ)։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին