Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլի մայրը հայտնել է, որ որդին կորցրել է գիտակցությունը

31 Հունվար, 2023 14:06
Սաակաշվիլի մայրը հայտնել է, որ որդին կորցրել է  գիտակցությունը

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, ասել է, որ այսօր լուսադեմին երրորդ նախագահը գիտակցությունը կորցրել է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Ըստ Ալասանիայի՝ երրորդ նախագահը ծանր հիվանդ է, և չնայած այն բանին, որ կորոնավիրուսային վարակն անցել է, դեռ բարձր ջերմություն ունի և չի կարողանում շարժվել։

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-4-ին՝ լոգարանում. ըստ երևույթին նա ներս է մտել ու ընկել։ Գիշերը հիվանդասենյակում մարդ չկա, բուժքույրը նստում է միջանցքում։ Եթե ​​տղաս զանգում է, ձայն է տալիս, անմիջապես ներս է մտնում…

Օրեր առաջ հենց այստեղ՝ «Վիվամեդ»-ում, կանխատեսում արեցին, որ գիտակցության կորուստները կարող են մահացու ավարտ ունենալ»,- ասել է Ալասանիան։

 

Լրահոս

Դիտել ավելին