Կարևոր իրադարձություններ

44-օրյայում վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն օժանդակելուն ուղղված հուժագիր է կնքվել

31 Հունվար, 2023 13:08
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
44-օրյայում վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն օժանդակելուն ուղղված հուժագիր է կնքվել
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի հետ։
 
«Երևանի գլխամասային գրասենյակում շրջայց ենք կատարել և ծանոթացել ընթացիկ ծրագրերին։
 
Այնուհետև «Իմ քայլը» հիմնադրամի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման գործընթացին օժանդակումը, պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտմանը նպաստումը և նրանց համար գործարարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծումը»,- գրել է Հայրապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին