Կարևոր իրադարձություններ

Կոլումբիայի ինստիտուտը Լաչինի միջանցքի թեմայով վիրտուալ քննարկում կանցկացնի

31 Հունվար, 2023 12:55
Կոլումբիայի ինստիտուտը Լաչինի միջանցքի թեմայով վիրտուալ քննարկում կանցկացնի

Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտը կանցկացնի վիրտուալ քննարկում՝ «Կանխարգելելով Հայոց Երկրորդ ցեղասպանությունը. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը դարձնում անբնակելի՝ փորձելով հայաթափել տարածքը» վերնագրով, ս.թ. փետրվարի 1-ին, չորեքշաբթի օրը, Արևելյան ստանդարտ ժամանակով (EST) ժամը 10:30-ին (Հայաստանի ժամանակով՝ չորեքշաբթի երեկոյան, ժամը 19:30-ին)։ Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։

Քննարկման մասնակիցներից են՝ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը:

Քննարկումը կվարի Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը, ով ղեկավարում է Կոլումբիայի Արցախի վայրագությունների նախագիծը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին