Կարևոր իրադարձություններ

Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություններ (տեսանյութ)

31 Հունվար, 2023 11:33
Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություններ (տեսանյութ)

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ոստիկանները վերոնշյալ տներում զննությամբ հայտնաբերել են տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։

Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին