Երբ մենք դարձանք աշխարհի չեմպիոն, ես հանդիպման տեսանությունն եմ դիտել, բայց բուն եզրափակիչը՝ խաղի 90 րոպեն այդպես էլ չեմ նայել։ Այս մասին ասել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Ինչպես փոխանցում է Marca-ն, նա, խոսելով ԱԱ-2022-ի եզրափակչի մասին, անդրադարձել է նաև Մարադոնային.
«Ես կցանկանայի, որ Մարադոնան, եթե ոչ ինձ հանձներ գավաթը, ապա գոնե տեսներ այս ամենը։ Հավատում եմ, որ երկնքից նա, ինչպես նաև ինձ սիրող շատ մարդիկ, ուժ տվեցին ինձ»:
Հիշեցնենք, որ Արգենտինան նվաճել է 2022 թվականին Կատարում անցկացվող աշխարհի առաջնության գավաթը, իսկ «Ոսկե գնդակի» յոթակի մրցանակակիրը իր տիտղոսների թիվը հասցրել՝ 42-ի։