Կարևոր իրադարձություններ

Հանրային քննարկման հրավեր՝ ուսուցիչների և խորհրդի անդամների բարեվարքության կանոնների նախագծի վերաբերյալ

31 Հունվար, 2023 10:28
Հանրային քննարկման հրավեր՝ ուսուցիչների և խորհրդի անդամների բարեվարքության կանոնների նախագծի վերաբերյալ

2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15.00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Կառավարական տուն 2-րդ մասնաշենք, 9-րդ հարկ) տեղի կունենա հանրային քննարկում E-draft տեղեկատվական հարթակում տեղադրված «Հանրակրթական ուսումնական  հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանրային քննարկմանը կարող են մասնակցել մանկավարժական կրթություն տրամադրող բուհերի (այդ թվում՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետականհամալսարանի), կրթության ոլորտի ուսուցչական արհմիությունների ներկայացուցիչներ, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների` ոլորտը համակարգող բաժինների աշխատակիցներ  (յուրաքանչյուր կառույցից՝ առավելագույնը 2 անձ):

Հանրային քննարկմանը ներկայանալու համար նախապես՝ մինչև փետրվարի 1-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել մասնակիցների անունը և ազգանունը (նշելով կազմակերպության անվանումը)՝ վերջիններիս մուտքը նախարարություն ապահովելու համար:

Քննարկման մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

 

Լրահոս

Դիտել ավելին