«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջին օրերին ավելի ու ավելի նկատելի են դառնում եվրոպական մի շարք երկրների ու կառույցների կամ նրանց ներկայացուցիչների թիրախային գնահատականներն ու հայտարարությունները Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ավելի հաճախակի են դարձել արցախցիների շահերն ու իրավունքները պաշտպանող և Ադրբեջանի գործողությունները դատապարտող գնահատականները, ինչը նշանակում է, որ իրական տեղեկատվության փոխանցման և ընդհանրապես նշյալ երկրների ու կառույցների հետ տարվող աշխատանքների առումով զգալի առաջընթաց կա:
Ըստ էության, այս հանգամանքը հավել յալ հնարավորություն է ընձեռում, որ Վարդանյանը թե՛ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարության, թե՛ եվրոպական այլ երկրների ու կառույցների ղեկավար կազմերի, թե՛ հանրային, քաղաքական տարբեր գործիչների հետ ուղիղ աշխատանքի փաստացի «դոստուպ» ունենա, և կարելի լինի ապահովել ճշմարտացի տեղեկության ամբողջական փոխանցում: Երևի թե պատահական չէ, որ գրեթե ամեն շաբաթ Վարդանյանը ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: