Կարևոր իրադարձություններ

Թալինի համայնքապետարանում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերը

30 Հունվար, 2023 19:00
Թալինի համայնքապետարանում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի հետ Թալինի համայնքապետարանում աշխատանքային քննարկում են անցկացրել։
 
Քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր, մասնավորապես՝ համայնքում իրականացվող խոշոր ծրագրերի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի վերաբերյալ։
 
 
Քննարկվել են նաև համայնքի կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, այդ ծրագրերում համայնքի առաջնահերթությունները։
 

Լրահոս

Դիտել ավելին