Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացնելու համար դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել, նույնականացման գործընթացը շարունակվում է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, 2023 թվականի հունվարի 27-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022 թվականի սեպտեմբերին Ներքին Հանդում զոհված զինծառայողի մարմինը։