Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը և Կատարի Էմիրի դիվանի ղեկավարը քննարկել են պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

30 Հունվար, 2023 17:47
 Արայիկ Հարությունյանը և Կատարի Էմիրի դիվանի ղեկավարը քննարկել են պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են վարչապետ Փաշինյանի՝ 2022 թվականի հունիսին Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, առաջիկայում հնարավոր փոխայցերի կազմակերպման հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել Վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ:

Արայիկ Հարությունյանն այցելել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերություն: Քննարկվել են տարածաշրջանային և ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր:

Կարճատև այցի ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը եղել է նաև Կատարի ազգային գրադարանում և Իսլամական արվեստի թանգարանում՝ ծանոթացել գրադարանում առկա ֆոնդին և թանգարանի ցուցանմուշներին:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին