Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Մալթայի միջև համագործակցությունը նոր ուղղություններ կներառի

30 Հունվար, 2023 16:55
Հայաստանի և Մալթայի միջև համագործակցությունը նոր ուղղություններ կներառի

Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ ու ամրապնդվել՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիի հետ քննարկել է միջհիվանդանոցային կապի ստեղծման, մասնագետների փորձի փոխանակման ու ներդրման, ինչպես նաև ուսումնական ու վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Ներկայացվել են նորածնային խնամքի, սրտաբանության և վիրաբուժության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու առաջարկներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին