Կարևոր իրադարձություններ

Արցախում երկու հիմնադրամների նկատմամբ տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես կդադարեցվի

30 Հունվար, 2023 15:43
 Արցախում երկու հիմնադրամների նկատմամբ տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես կդադարեցվի

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով՝ Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։

Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունների վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին