Կարևոր իրադարձություններ

Երևանի և Թեհրանի միջև նոր ծրագրեր կյանքի կկոչվեն

30 Հունվար, 2023 15:35
Երևանի և Թեհրանի միջև նոր ծրագրեր կյանքի կկոչվեն

Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր:

Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին