Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը փողոցից «Գորիս» ՔԿՀ փաթեթ է նետել (լուսանկարներ)

30 Հունվար, 2023 14:36
Անհայտ անձը փողոցից «Գորիս» ՔԿՀ փաթեթ է նետել (լուսանկարներ)

Հունվարի 29-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, պահակետում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ հիմնարկի հարակից փողոցից անհայտ անձը քրեակատարողական հիմնարկի տարածք է նետել ինչ-որ իր:

Միջադեպից անմիջապես հետո հիմնակի ծառայողները, տեղազննություն իրականացնելով ներնետման վայրում, հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,82 գրամ քաշով բուսական զանգված, 0,09 գրամ քաշով բաց կապույտ զանգված և 4 մետաղադրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին