Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում մառախուղ է

30 Հունվար, 2023 14:20
Արարատի մարզում մառախուղ է

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արարատի մարզում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին