Կարևոր իրադարձություններ

Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

30 Հունվար, 2023 14:13
Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում  տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նրանց բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։

Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին