Կարևոր իրադարձություններ

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան

30 Հունվար, 2023 14:00
Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը և ոչ մի կերպ այն բացելու քայլեր չի անում։

«Թեթև սրտով չենք եկել այստեղ։ Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։

Սակայն Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության մեջ։ ԼՂ-ում մեկ անձ արդեն իսկ մահացել է բուժօգնության բացակայությունից՝ շատերը կարող են նման ռիսկի առաջ կանգնել։

Մթերային խանութները դատարկ են, սնունդը կտրոններով են բաժանում, դեղերի պակասորդ կա, մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը»,-ասել է նա։

Կիրակոսյանի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանը վերջին միջոցն է.

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել։ Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին