Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

30 Հունվար, 2023 13:47
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին։ Ինչը հետևել է Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչությունը, փոխանցում է Reuters-ը։

«ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են այցելում»,- ասվում է հայտարարության մեջ: 

Դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին խուսափել մարդկանց մեծ կուտակումներից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին