Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի հիմնական շարժիչ ուժն է. Չինաստանի ԱԳՆ

30 Հունվար, 2023 13:30
ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի հիմնական շարժիչ ուժն է. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես հոգ է տանում ուկրաինացի ժողովրդի մասին, ապա պետք է դադարեցնի սպառազինության մատակարարումը։ 

«ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի գլխավոր նախաձեռնողն ու հիմնական շարժիչ ուժն է:

Նա անընդհատ ծանր ու հարձակողական սպառազինություն է մատակարարում Ուկրաինային՝ ձգձգելով հակամարտությունը և այն դարձնելով ավելի ինտենսիվ»,- դիվանագետի խոսքերը փոխանցում է Ռիա Նովոստին։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին