Կարևոր իրադարձություններ

Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր

30 Հունվար, 2023 13:21
Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: 

Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Հանձնարարվել է սկսել կանգառների գույքագրման գործընթացը:

Տրոլեյբուսների և համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան:

Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին