Կարևոր իրադարձություններ

Իրանում Ադրբեջանի դեսպանատան ​​գործունեությունն ամբողջությամբ կասեցված է

30 Հունվար, 2023 12:13
Իրանում Ադրբեջանի դեսպանատան ​​գործունեությունն ամբողջությամբ կասեցված է

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ամբողջությամբ կասեցվել է Իրանում դեսպանատան դիվանագիտական ​​գործունեությունը։

«Կան որոշակի շահարկումներ, թե իբր դիվանագիտական ​​գործունեությունը չի դադարեցվել:

Այն ամբողջությամբ կասեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված այնտեղ մնում է 5 հոգի, նրանք դիվանագիտական ​​գործունեություն չեն ծավալի»,- նշել է Խալաֆովը։

Հունվարի 27-ին հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով զոհվել էր անվտանգության ադրբեջանցի մեկ աշխատակից, ևս մեկը՝ վիրավորվել։

 

Լրահոս

Դիտել ավելին