Կարևոր իրադարձություններ

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ

30 Հունվար, 2023 11:27
Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

«Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության»-այս մասին Shabat.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը` հավելելվով, որ վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Քիչ առաջ էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին