Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբի ղեկավարին

30 Հունվար, 2023 10:57
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբի ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հունվարի 26-ին ընդունել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբի ղեկավար Նվեր Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամներր Բյուզանդ Զուլումյանը և Ալեքսանդր Օգանեսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Հյուրերը ներկայացրել են «Կիլիկիա» հայկական գործարար ակումբի հիմադրման պատմությունը և ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բիզնես մտածողության և գործունեություն ծավալելու կարևորությունը ակումբի անդամների համար։

Նվեր Սարգսյանը ներկայացրել է ակումբի ռազմավարությունը, որդեգրած սկզբունքները և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շեշտել, որ բիզնես գաղափարների իրագործումը, խոշոր ներդրումների ներգրավումը և ծրագրերի իրականացումը Հայաստանի տարբեր մարզերում առաջնահերթություններ են Կառավարության համար, ուստի պետությունը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է գործարարների մուտքը հայկական շուկա։

Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում արդեն հաջողված ծրագրերը՝ անդրադառնալով ջրամբարների կառուցման ծրագրերին, ՀՀ տարբեր համայնքներում ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք հաջողություն չեն ունեցել, և դրա պատճառները։

Կողմերը քննարկել են երկուստեք ակնկալիքները համագործակցության պարագայում և պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպումներ ունենալ այլ շահագրգիռ կողմերի և պետական մարմինների հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին