Կարևոր իրադարձություններ

Ջոկովիչն՝ Աշխարհի առաջին ռակետ

30 Հունվար, 2023 10:48
Ջոկովիչն՝ Աշխարհի առաջին ռակետ

Սերբ Նովակ Ջոկովիչը կարիերայում 10-րդ անգամ դարձել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության հաղթող։

35-ամյա թենիսիստը եզրափակչում հանդիպել է Ստեֆանոս Ցիցիպասին ու առավելության հասել 6:3, 7:6, 7:6 հաշվով:

Այսպիսով, Աշխարհի 5-րդ ռակետի՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում տիտղոսների թիվը հասել է 22-ի:

Նախորդ տարի թենիսիստը ստիպված էր լքել Ավստրալիան, քանի որ հրաժարվել էր պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Իմ կյանքի ամենադժվար մրցաշարն էր:

Ուզում եմ վայելել ամեն պահը»,- նշել է  նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին