Կարևոր իրադարձություններ

Ավտոքարշակի օգնությամբ մեքենան ձորից դուրս է բերվել

30 Հունվար, 2023 10:17
Ավտոքարշակի օգնությամբ մեքենան ձորից դուրս է բերվել

Հունվարի 29-ին՝ ժամը 20։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ «Renault Clio» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

 
 

Լրահոս

Դիտել ավելին