Կարևոր իրադարձություններ

Արզաքանցյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենից պարտք են ուզել, հնչեցրել են սպանության սպառնալիքներ

29 Հունվար, 2023 23:58
Արզաքանցյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենից պարտք են ուզել, հնչեցրել են սպանության սպառնալիքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռենվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։ 

Աղբյուրի հաղորդմամբ, վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալիա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։

Աղբյուրի տեղեկություններով, օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս են եղել զրահապատ BMW մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ։


Տ․ Արզաքանցյանը կնոջը զրահապատ BMW-ով ասել է, որպեսզի տանեն Մոնումենտի տուն, իսկ ինքը Range Rover մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին  ու կատարվածի մասին իր բողոքը գրել է թղթին և հանձնել ոստիկաններին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին