Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին

29 Հունվար, 2023 17:23
Հռոմի պապը կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին

Հունվարի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել։

«Ես կրկնում եմ կոչս Հարավային Կովկասի Լաչինի միջանցքի տարածքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակի հետ կապված։ Կարեկցանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմանների։

Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել՝ լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարօրության»,- նշել է Ֆրանցիսկոս պապը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին