Հանրապետության տարածքում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: