Կարևոր իրադարձություններ

Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ է կատարվել Արցախի մեր զավակների համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս

28 Հունվար, 2023 13:25
Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ է կատարվել Արցախի մեր զավակների համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այսօր այցելել է  «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Լրագրողներ հետ զրույցում Կաթողիկոցը հայտնեց, որ աղոթքներում մասնավոր անդրադարձ է կատարվել Արցախի մեր զավակների համար, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, հավատքը՝ զորեղ, կամքը՝ զորեղ, որ կարողանան բոլոր դժվարություններն ու փորձությունները հաղթահարել և միասնաբար մեր ազգի աշխարհասփյուռ զավակների հետ իրականության առաջնորդել իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

«Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, մեր զավակներին:Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր» մեր խոնարհումը բերելու մեր նահատակված զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար՝ նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելով: Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին