Կարևոր իրադարձություններ

Մեր ամենօրյա աշխատանքով, ուժերի գերլարումով մշտապես լինելու ենք բանակի կողքին. Երևանի քաղաքապետ

28 Հունվար, 2023 12:59
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Մեր ամենօրյա աշխատանքով, ուժերի գերլարումով մշտապես լինելու ենք բանակի կողքին. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ,

Շնորհավորում եմ մեր պետականության ամենանշանակալից տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ:

Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից վստահեցնում եմ, որ մեր ամենօրյա աշխատանքով, ուժերի գերլարումով մշտապես լինելու ենք բանակի կողքին՝ քաջ գիտակցելով, որ մայրաքաղաքի, համայնքների, երկրի զարգացումն ու տնտեսական առաջընթացը, արդար ու ժողովրդավար պետության կառուցումը առանցքային նշանակություն ունեն բանակի զորացման, նաև՝ խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում:

Տոկոնություն ու կամք եմ մաղթում մեր բանակին և զինվորականներին, խաղաղ երկինք ու բարօրություն ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին