Կարևոր իրադարձություններ

Շինուհայրում բռնկված հրդեհից այրվել է մարագի տանիքն ու անասնակեր

28 Հունվար, 2023 09:58
Շինուհայրում բռնկված հրդեհից այրվել է մարագի տանիքն ու անասնակեր

Հունվարի 28-ին, ժամը 05։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շինուհայր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից մարագում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին, մարվել՝ 08։00-ին։ Այրվել են 24 քմ մակերեսով ազբոշիֆերյա տանիքը, փայտե կառուցատարրերը և 60 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին