Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանի փակ ավտոկայանատեղիում մեքենա է հրդեհվել (լուսանկարներ)

28 Հունվար, 2023 08:53
«Զվարթնոց» օդանավակայանի փակ ավտոկայանատեղիում մեքենա է հրդեհվել (լուսանկարներ)

Հունվարի 27-ին, ժամը 22:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի փակ ավտոկայանատեղիում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։18-ին, մարվել՝ 23։50-ին։ Այրվել են կայանած «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և դիմային հատվածը ու «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի կողային հատվածը։

 

Լրահոս

Դիտել ավելին