Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Զրույցի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը: