Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ Երևանից վերադարձած երեխաներին

27 Հունվար, 2023 22:38
Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ Երևանից վերադարձած երեխաներին

Այսօր՝ հունվարի 27-ին, Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած 15 երեխայի:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված երեխաներին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում դիմավորել են նրանց ծնողները, ընկերները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ։

Լրատվականի հետ զրույցում Ինեսսա Գրիգորյանն ասել է, որ շատ մեծ դժվարությամբ էին հաղթահարում ծնողներից հեռու գտնվելու հանգամանքն ու կարոտը։

«Մեր օրերն այնտեղ շատ լավ էին անցնում, բայց շատ էինք կարոտում մեր տունը, ընտանիքին, հարազատներին: Անընդհատ մտածում էինք միայն վերադառնալու մասին։ Դրա համար հատուկ տեսահոլովակ ենք պատրաստել ու հասել մեր նպատակին»,-նշել է Ինեսան։

 

Լրահոս

Դիտել ավելին