Կարևոր իրադարձություններ

Դադարեցվել է Իսակովի պողոտայում և Փարաքարում շահագործվող «Ֆլեշ» բենզալցակայանների գործունեությունը (տեսանյութ)

27 Հունվար, 2023 22:02
Դադարեցվել է Իսակովի պողոտայում և Փարաքարում շահագործվող «Ֆլեշ» բենզալցակայանների գործունեությունը (տեսանյութ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Իսակովի պողոտա 23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․ Գասպարյան 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

 
 

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը կայացրել է «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․ Գասպարյան 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին