Կարևոր իրադարձություններ

Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ. Արցախի նախագահ

27 Հունվար, 2023 21:46
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ. Արցախի նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Քաղաքացիների առաջարկով՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել եմ հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ:

Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»:

 

Լրահոս

Դիտել ավելին