Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    410,5
    424,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը

27 Հունվար, 2023 19:43
Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը

Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։

Ըստ այդմ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

Որոշմամբ նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին